Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բնակչությունն անհաշտ «պայքար է» ծավալել ընդդեմ...

Բնակչությունն անհաշտ «պայքար է» ծավալել ընդդեմ...
17.06.2025 | 12:29

Հայաստանի բնակիչներն անթաքույց երկրպագում են Այաթոլլա Խամենեիին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալներին, փոխարենը` լրիվ անտարբեր են, օրինակ` Փամբակ գետի ճակատագրի հանդեպ:

Վանաձորի միջով անցնող Փամբակ գետի գոյությունը վտանգված է: Վանաձորցիները մեծ թափով սկսել են չորացնել (հող լցնել) գետի որոշ հատվածներում և առևտրային հարթակներ կառուցել:

Վանաձորի քաղաքապետարանը բազմաբովանդակ լռում է:

Շուրջ 1.5 ամիս առաջ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին/EPMIB-ը խնդրի առնչությամբ վարչական վարույթ հարուցեց և կարծես դրանով սահմանափակվեց: Մի կողմ դնենք այն, որ օրենքով վարույթի արդյունքում պետք է վարչական ակտ կայացվի և, ի վերջո, վարույթի առավելագույն տևողությունը 30 օրացուցային օր է: Խնդիրն այլ է:

Փամբակը Հայաստանի բնակչությանը չի հետաքրքրում: Ավելին` Հայաստանի բնակչությանը չի հետաքրքրում նույնիսկ Արցախն ու Արծվաշենը: Փոխարենը` բնակչությունն անհաշտ «պայքար է» ծավալել ընդդեմ Իսրայելի և հանուն Այաթոլլա Խամենեիի ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալների:

Չեմ չափազանցնում: Հայաստանի բնակիչներից յուրաքանչյուր երրորդն իրեն պարսիկից ավելի պարսիկ է զգում: Գրեթե վստահ եմ` Այաթոլլա Խամենեիին Հայաստանում ամենաբարձր վարկանիշ ունեցող գործիչն է և ցանկության դեպքում կարող է անկասկած հաղթանակ տանել համապետական ընտրություններում: Էլ չեմ խոսում Մասուդ Փեզեշքիանի, Աբբաս Արաղչիի և, առավելևս` պարսիկ գեներալների մասին:

Իսկ Փամբակը՞: Էլ ի՞նչ Փամբակ: Հայաստանի բնակիչների առաքելությունը` Թավրիզն ու Մաշհադը փրկելն է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1627

Մեկնաբանություններ